iOS 17

29 September, 2023

iOS 17
iOS 17-ը ունի մի շարք հետաքրքիր նոր հնարավորություններ և առավելություններ՝
Կոնտակտներ
 
iPhone-ի բոլոր օգտատերերը կարող են ստեղծել իրենց սեփական ավատարը, որը կցուցադրվի, երբ նրանք մուտքային զանգ ստանան: Կարող են կցել լուսանկար կամ Memoji:
iMessage
Կարող եք կիսվել աշխարհագրական դիրքով սովորական մեսենջերում: Ինչպես նաև Check In ֆունկցիան ցույց կտա, որ հասել եք տուն: iMessage-ում հայտնվել են սթիքերներ, այդ թվում՝ անիմացիոն։ SMS-ներում նույնպես հայտնվել են reaction-ներ, մեսենջերի ներսում փոխվել է մինի հավելվածների դիզայնը։
Նոր AirDrop կամ NameDrop
Տեղադրելով Ձեր iPhone-ն այլ iPhone-ի կամ Apple Watch-ի կողքին, կարող եք փոխանակել կոնտակտներ կամ լուսանկարներ/տեսանյութեր:
⏱ StandBy ռեժիմ
 iPhone-ով այժմ կարող եք փոխարինել գրասեղանի ժամացույցը: Լանդշաֆտային կողմնորոշմամբ MagSafe ռեժիմում iPhone-ը կցուցադրի ժամը և Ձեր ընտրած վիջեթները: AOD աջակցությամբ iPhone-ների էկրանները չեն անջատվի:
Լուսանկարների ճանաչում
Այժմ համակարգը հայտնաբերում է ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների դեմքերը։ Բացի կարող եք լուսանկարել ուտեստը, ապա ստանալ նմանատիպ բաղադրատոմսերի առցանց ընտրանի, սեղմելով միայն   ում Օգտագործելով Touch ID կամ Face ID թույլտվությունը կկարողանաք մուտք գործել բջջային Safari ինկոգնիտո ռեժիմով: Կարող եք նաև դասակարգել ներդիրները՝ դրանք բաժանելով անձնականի և աշխատանքայինի։
Հիշողությունների օրագիր
Կարող եք անձնական օրագրի նման մատյան պահել։ Նշումներ կարող են համալրվել պատկերներով և լոկացիաներով: Ներքին կոդավորման շնորհիվ ոչ ոք չի կարողանա մուտք գործել նման մատյանի տվյալներ, այդ թվում՝ Apple-ը։
Ավելացել են կենդանի ձայնային հաղորդագրություններ, որոնք թույլ են տալիս խոսքը թարգմանել և վերածել տեքստի։
Փոփոխվել է FaceTime-ի դիզայնը
Siri-ի հետ շփման համար այլևս պարտադիր չէ բարևել: