Մեր Մասին

Մեր Մասին

2011 թվականին Երևանի սրտում՝ Թումանյան 33 հասցեում ‹‹ՊԻԿՍԵԼՍ›› ՍՊԸ-ի կողմից հիմնվեց ՊԻԿՍԵԼ բջջային գադջեթների մուլտիբրենդային մասնագիտացված խանութ-սրահը, որը զբաղվում է՝ բջջային հեռախոսների, թաբլեթների, նոութբուքների, խաղային կցորդների և նրանց համալրող ողջ աքսեսուարների տեսականիի առք ու վաճառքով։ Երկու ամիս անց ՊԻԿՍԵԼ խանութ-սրահի ներքնահարկում, իր 14 ամյա աշխատանքը շարունակելու նպատակով հիմնվեց iService մասնագիտացված սպասարկման կենտրոնը, որը հետագայում լինելով ՊԻԿՍԵԼ-ի անբաժան գործընկեր, համագործակցությունը շարունակում է և իր ծառայություներն է մատուցում մինչ այժմ։ iService սպասարկման կենտրոնում կատարվում է բջջային հեռախոսների, նոութբուքների, թաբլեթների և խաղային կցորդների՝

  • Վերանորոգում             
  • Ծրագրավորում             
  • Ապակոդավորում            
  • Ռուսաֆիկացում          
  • Դիմապակիների վերնորոգում             
  • Ջրային կոռոզիաների վերացում։

Այստեղ իրականացվում է ամենախնդրահարույց մայր պլատաների վերանորոգումը, ամենաբարդ ապակոդավորումները և ծրագրավորումները։ Այս հիանալի 9 տարիների համագործակցության ընթացքում Մենք մեր ուրույն տեղը գտանք Հայաստանյան գադջեթների և նրանց վերանորոգման շուկայում։ Շատ կարճ ժամանակ անց մեզ սիրեցին մեր հաճախորդները, հայրենակիցները, որոնց թիվը գնալով շատանում և շատանում է, դառնալով մեզ ընկերներ՝ հարազատներ։ Խանութը առանձնացավ իր նոր ոճային մոտեցումով բիզնեսին, իր առևտրային նորամուծություններով, բարձրակարգ սպասարկումով, բարեհամբյուր աշխատակազմով՝ ժպտերես աշխատակցուհիներով։ Եվ այս երկար աշխատանքային 9 տարիները մեզ համար անցավ մի ակնթարթի պես, հավաքելով մեր կողքը հաճախորդների մեծ բանակ, ովքեր գիտեն և համոզված են, որ մենք ուղղակի հերթականը չենք, միակը չենք, բայց մենք տարբերվում ենք «Եկե՛ք Տարբերվենք» կարգախոսը Մենք օգտագործելով ամեն օր մեր աշխատանքային պրոցեսի մեջ, ցանկացած որոշման մեջ՝ ցանկացել ենք ընդգծել մեր յուրահատուկ և անսովոր հարցադրումներով և նրանց հետաքրքիր և համառ լուծումներով կայացված որշումներում։ Առաջին խանութը դարձանք, երբ իբր նորամուծություն Հայաստանյան շուկայում ներդրեցինք Trade-in (փոխանակում հինը նորով) առևտրային համակարգը։ Այս առևտրային համակարգը օգնում է մեր հաճախորդներին հին բջջային հեռախոսի վաճառքի գլխացավից ազատվել, որը այժմյան շուկայում կարելի է ասել դարձել է համատարած։

‹‹ՊԻԿՍԵԼՍ›› ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանի Հանրապետության լավագույն բանկերի հետ , որոնք են՝

  1. ԷՎՈԿԱ ԲԱՆԿ
  2. ՅՈՒՆԻ ԲԱՆԿ
  3. ԻՆԵԿՈ ԲԱՆԿ 
  4. ԱԿԲԱ ԲԱՆԿ
  5. ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿ
  6. ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ
  7. ՀԱՅԷԿՈՆՈՄ ԲԱՆԿ 
  8. ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ

որոնց միջոցով մեր հաճախորդները հնարավորություն էին ստանում գնումներ կատարել ավելի հեշտ, մատչելի, տարաժամկետ որոշակի մուծումներով՝ 6, 12, 24 և 36 ամիսների կտրվածքով։ ՊԻԿՍԵԼ խանութ սրահից ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ համակարգի միջոցով օգտվել է գրեթե 200.000 ՀՀ քաղաքացի, որոնց 99.9% գոհ են և շնորհակալ։ Քանի որ մենք չենք ստում վաճառելու նպատակով, մենք ընկերանում ենք մեր հաճախորդների հետ: Համեցե’ք, համոզվեք: Մենք սպասում ենք Ձեզ միշտ՝ անհամբեր:
pixel pixel pixel