Tesla Phone-ը վաճառքի դուրս կգա 2022 թվականի վերջին

11 March, 2022

Tesla Phone-ը վաճառքի դուրս կգա 2022 թվականի վերջին
Իլոն Մասկը կրկին զարմացնում է բոլորին․ Նա ներկայացրեց Tesla Phone-ը որը վաճառքի դուրս կգա 2022 թվականի վերջին։2022 թվականին աշխարհը կտեսնի Իլոն Մասկի արտադրանքը որը ոչ միայն կարող է մրցակցել այժմ շուկայում գերիշխող բոլոր հսկաների հետ այլ նաև հավանական է որ մի քանի քայլ հետ կթողնի նրանց։ Ստորև կներկայացնենք մի քանի տեխնիկական հնարավորություններ, որոնք հայտնի են Tesla Phone-ից մինչ շնորհանդեսը 
Qualcomm Snapdragon 8 սերիայի պրոցեսոր
RAM-ի քանակը 16 GB է
Ներկառուցված հիշողություն - 512 GB / 1 TB
USB Type-C արագ լիցքավորում - 100 Վտ
Լիցքավորման մակարդակը 0% -ից մինչև 100% - 10 րոպեից պակաս
IP68 անջրանցիկ - սուզվող մինչև 2 մետր

Ինքը՝ Իլոն Մասկը, անմիջական մասնակցություն է ունեցել Tesla Phone-ի մշակմանը և, իհարկե, սմարթֆոնն ունի մի քանի եզակի առանձնահատկություններ։ Հեռախոսի հետևի մասում տեղադրված է արևային մարտկոց, որը թույլ է տալիս 30 րոպեում արևի տակ սարքը լիցքավորել 20%-ով։ Tesla Phone-ի ամբողջական շնորհանդեսը տեղի կունենա ավելի ուշ, իսկ վաճառքի մեկնարկը սպասվում է 2022 թվականի վերջին։