Redmi K շարքի հեռախոսը Dimensity 1100 չիպսեթով մշակման փուլում է

10 May, 2021

Redmi K շարքի հեռախոսը Dimensity 1100 չիպսեթով մշակման փուլում է
Անցյալ ամիս Redmi K40 Gaming-ի հայտարարությունից հետո, վերջինս հավաքեց մեծ ճանաչում՝ մեկ րոպեի ընթացքում ունենալով 100,000 վաճառք: Սա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ մոտ ժամանկներում Xiaomi- ն կարող է թողարկել նույն սերիայի այլ մոդելներ: Մենք արդեն գիտենք, որ «K» սերիան շատ հզոր է, և հնարավոր է, որ ապագայում մենք նույնպես կտեսնենք «K Gaming» սերիայի զարգացումը: Համենայն դեպս, դա է հուշում Weibo-ի վերջին տեղեկությունները: 
Աղբյուրն ունի սմարթֆոնների մեծ ցանկ և պատահականորեն հիշել է K40 Gaming-ի շարքում առկա մեկ այլ հեռախոս, որը դեռ չի հայտարարվել: Ըստ ամենայնի, քննարկվող սարքը օժտված է MediaTek Dimensity 1100 (MT6891) -ով, այլ ոչ թե Dimensity 1200 (MT6893), որն ունի  K40 Gaming-ը: Երկու մոդելների միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ, միակ տարբերությունը, որ Dimensity 1100-ը զուրկ է Dimensity 1200-ի`3.0 Ghz Cortex-A78 միջուկից: Սակայն, փոխարենը այն օժտված է չորրորդ մեծ A78 միջուկով 2.6 Ghz-ով: Երկուսն էլ ունեն Mali-G77 MC9 գրաֆիկական պրոցեսոր: 
Սա արդեն հուշում է K40 Gaming «Lite» մոդելը, որը հավանաբար ավելի մատչելի կլինի, քան իր եղբայրը: Այլ ենթադրյալ նմանությունների թվում են նաև 64 MP հիմնական տեսախցիկը և 5000 mAh մարտկոցը, 67 W լիցքավորմամբ: Այսպիսով, ըստ էության, Lite տարբերակը Redmi K40 Gaming-ի թույլ սերիան է: