Samsung Galaxy M33 5G, A33 5G և A53 5G ընդգրկվել են BIS-ի ցանկում

13 January, 2022

Samsung Galaxy M33 5G, A33 5G և A53 5G ընդգրկվել են BIS-ի ցանկում
2021 թվականի վերջին մենք լսել էինք 5G-ին միացած Galaxy երեք մոդելների մասին, բայց դրանցից ոչ մեկը դեռ պաշտոնականացված չէ: Լավ նորությունն այն է, որ դրանք չեղյալ չեն հայտարարվել, քանի որ ընդգրկվել են Հնդկական ստանդարտների բյուրոյի (BIS) ցանկում:Երեք մոդելներն ունեն հետևյալ մոդելի համարները՝ SM-M336BU/DS, SM-A336E/DS և SM-A536E/DS: Ինչպես կռահեցիք, սրանք Galaxy M33 5G, A33 5G և A53 5G երկու SIM քարտով տարբերակներն են:Նկատվել է, որ M33-ը աշխատում է Geekbench-ով Exynos 1200 չիպսեթով: A53-ը, իբր, կօգտագործի նույն չիպը որոշ տարածաշրջաններում, իսկ մյուսներում՝ Snapdragon:Ինչևիցէ, Galaxy A53 5G կլինի միջին դասի լավ մոդել օժտված 120 hgz OLED էկրանով, 64 MP քառակուսի տեսախցիկով: Այս մեկի վրա 3,5 մմ ականջակալների խցիկ չի լինի:Galaxy A33 5G-ը կունենա 6,4 դյույմ 1080 p+ Super AMOLED էկրան, 5000 mAh մարտկոց՝ 15 w լիցքավորման հզորություն։ Եվ այն կունենա ականջակալների խցիկ: A33-ը և A53-ը սպասվում են չորս գույներով՝ սև, սպիտակ, բաց կապույտ և նարնջագույն: Galaxy M33 5G-ն կունենա ավելի մեծ 6000 mAh մարտկոց։