Նոր Samsung Galaxy Book Pro- ն և Pro 360-ը նախնական պատվերի համար կարժենա 180$

17 May, 2021

Նոր Samsung Galaxy Book Pro- ն և Pro 360-ը նախնական պատվերի համար կարժենա 180$
Անցյալ ամիս Samsung-ը հայտարարեց իր նոր Samsung Galaxy Book համակարգիչների շարքի մասին ՝  Galaxy Book Pro և Galaxy Book Pro 360: Նրանք ունեն Windows 10-ի պլանշետային ռեժիմից օգտվելու հնարավորություն : Յուրաքանչյուրը ներկայացված է 13 և 15 դյույմանոց տարբերակներով, և բոլորը  այժմ նախնական պատվերով են: Յուրաքանչյուրը, ով նախապես պատվիրում է այս Galaxy Book Pro-ներից մեկը, իրավունք է ստանում ունենալու  Samsung  180$ - անոց  կուտակային  քարտ, որը կարող է օգտագործել միայն այն դեպքում երբ  Samsung- ից կգնի այդ գումարին համարժեք  որևէ ապրանք կամ աքսեսուար: Galaxy Book Pro-ն և Pro 360- ը ներկայացված են  13,3 դյույմ և 15,6 դյույմանոց չափերով , երկուսն էլ ՝ Full HD AMOLED էկրաններով, DCI-P3– ի 120% ծածկույթով: Դրանք բոլորն ապահովված են Intel- ի 11-րդ սերնդի Core պրոցեսորներով i3, i5 և i7: I5- ը և i7- ը  Iris Xe գրաֆիկայով, սակայն կա նաև հնարավորություն ձեռք բերելու GeForce MX450  գրաֆիկա: